ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Չկա ընդդիմության ղեկավար, որը Հայաստանի գերեզմանափորներին պետական իշխանությունից հեռացնելու ծրագիր կառաջարկի

Չկա ընդդիմության ղեկավար, որը Հայաստանի գերեզմանափորներին պետական իշխանությունից հեռացնելու ծրագիր կառաջարկի
21.08.2026 | 15:03

Օտար կայսերական ուժերը և նրանց տեղական դրածոները՝ ի դեմս ներկա ոչ լեգիտիմ իշխանության և նույնչափ ոչ լեգիտիմ խորհրդարանական «ընդդիմության», ջախջախել են Հայաստանի Հանրապետությունն այն աստիճան, որ ցեղասպան թշնամուն Երևանի մատույցների հանձնման մտադրությունն այլևս չի հանդիպում որևէ լուրջ հակադարձության, էլ չասած՝ դիմադրության։

Չկա Գլխավոր շտաբ, որն անհանգստություն հայտնի Տիգրանաշենի ծրագրված հանձնման վերաբերյալ և ասի «Ո՛չ»՝ քարտեզը ձեռքին բացատրելով, որ Արարատյան դաշտն ու Սյունյաց աշխարհը միմյանց կապող մայրուղին որևէ պարագայում չի կարելի հանձնել թշնամուն։ Ավելի լավ է կռվել՝ հաղթել կամ պարտվել, ապրել կամ վերանալ, բայց ինքնասպանություն գործել չի կարելի։

Չկա ընդդիմության ղեկավար, որը Տիգրանաշենը դարձյալ Քյարքի վերանվանած Փաշինյանի թափանցիկ ելույթից 30 րոպե անց առաջարկի ծրագիր, թե ինչպես պետք է հեռացնել Հայաստանի գերեզմանափորերին պետական իշխանությունից։

Չկան դիվանագետներ, բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ, ովքեր Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը թշնամուն հանձնելու մասին ոչ լեգիտիմ վարչապետի ելույթից անմիջապես հետո հրաժարական կտան։

Վաղուց է, ինչ չկան ակադեմիական և բուհական կոլեկտիվներ, գրողների, ճարտարապետների և նկարիչների միություններ, որոնք իրենց ծանրակշիռ ձայնը կբարձրացնեն ի պաշտպանություն Հայաստանի ապագայի և հայ ժողովրդի արժանապատվության։

Ջախջախված են, կոտորակված, մանրացած ու մանկլավիկացած։ Մնացել է անտեր ու անգլուխ ժողովուրդը, որին իր ծախված «վերնախավերը»՝ իրենց օտար տերերի հովանավորությամբ, խաբեցին, լլկեցին, վաճառեցին և այժմ էլ տանում են դեպի գաղթ ու ստրկություն՝ երգով, պարով, ստով ու կեղծիքով...

Բայց գուցե Աստված՝ հիշելով մեր միլիոնավոր նահատակների ու հերոսների թափած արյունը, հանուն իրեն և հանուն իր կողմից մեզ տրված այս Հայրենիքի ու լեզվի համար դարերով մաքառած ու մարտիրոսացած ժողովրդի, դեռ ասի իր վերջին խոսքը՝ կազդուրի, փրկի և պահպանի իր ընտրյալ ազգին՝ շրջի պատմության սեղանը և մեզ վերածննդի նոր հնարավորություն տա։

Այս հարցի պատասխանը շատ չի ուշանա. ժամանակը գրեթե ավարտվել է։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ